Ադրբեջանը դիմել է Եվրոպական՝ դատարան Էդիլլիում զանգվածային գերեզմանի հետ կապված
 Ադրբեջանը դիմել է Եվրոպական՝ դատարան Էդիլլիում զանգվածային գերեզմանի հետ կապված
17:40     19 10 2022    
«Ադրբեջանը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ սեպտեմբերին սահմանին Հայաստանի կողմից իրականացված սադրանքների և Խոջավենդի շրջանի ազատագրված Էդիլլի գյուղում ադրբեջանցիների զանգվածային գերեզմանի հայտնաբերման հետ կապված։

Այս մասին Zinvor.info-յին հայտարարել է Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Չինգիզ Ասկերովը։

Նա նշել է, որ թեև համապատասխան կառույցները տեղեկացված են, սակայն արդյունքների մասին դեռ վաղ է խոսել։

Նշենք, որ սեպտեմբերին Խոջավենդի շրջանի ազատագրված Էդիլլի գյուղում ևս մեկ զանգվածային գերեզման էր հայտնաբերվել։ Դրանում եղել են 12 մարդու աճյուններ, ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողներ՝ ձեռքերն ու ոտքերը կապած։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Էդիլլի  


Լրահոս