Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ Գյանջայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակի արարողության ժամանակ հայտարարել է նախագահի աշխատակազմի աշխատակից Ջավիդ Մուսաևը։
Մուսաևը հիշեցրել է, որ պատերազմի առաջին իսկ օրերից հայկական կողմը ապատեղեկատվություն էր տարածում՝ իր սադրանքները և ռազմական հանցագործությունները թաքցնելու համար: «Ադրբեջանի պետությունը պատերազմ էր վարում ռազմի դաշտում, միաժամանակ ստիպված էր պատերազմել մեծ քանակությամբ ֆեյք լուրերի դեմ: Հայաստանի ստերը կանխելու համար Ադրբեջանն իր դռները բացեց ողջ աշխարհի, այդ թվում՝ միջազգային լրատվամիջոցների առաջ։
Գյանջայի և Բարդայի հրթիռակոծության հաջորդ օրը առավոտյան Ադրբեջանի նախագահի օգնականի և գլխավոր դատախազի մասնակցությամբ ուղևորություններ են կազմակերպվել միջադեպի վայր՝ Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ։ Արտաքին գործերի նախարարության գծով կազմակերպել է արտասահմանյան ԶԼՄ-ների հարյուրավոր ներկայացուցիչների և բլոգերների այցը դեպքի վայր»։