Շառլ Միշելը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը
 Շառլ Միշելը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը
09:35     18 10 2022    
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին ԵԽ նախագահ Շառլ Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը։ Այն կօգնի ամրապնդել վստահությունը և թույլ կտա ԵՄ-ին ավելի արդյունավետ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում», - գրել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Շառլ-Միշել  


Լրահոս