Լեյլա Աբդուլաևան նշանակվել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան
 Լեյլա Աբդուլաևան նշանակվել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան
17:12     17 10 2022    
Լեյլա Յաշար գըզը Աբդուլաևան նշանակվել է Ֆրանսիայի Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի կայքին, այդ մասին հրամանը ստորագրել է նախագահ Իլհամ Ալիևը։

Նախագահի մեկ այլ հրամանով Ռահման Սահիբ օղլու Մուստաֆաևը հետ է կանչվել՝ Ֆրանսիայի Հանրապետությունում, ինչպես նաև Սուրբ Աթոռում և Մոնակոյի Իշխանությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Zinvor.info

Հեշթեգներ. Լեյլա-Աբդուլաևա  


Լրահոս