3 մլն մանաթ՝ Իրևանի դրամատիկական թատրոնի վերանորոգումը շարունակելու համար
 3 մլն մանաթ՝ Իրևանի դրամատիկական թատրոնի վերանորոգումը շարունակելու համար
17:01     13 10 2022    
Ադրբեջանի մշակույթի նախարարությանն առընթեր մշակութային ժառանգության պաշտպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայությունն ավարտել է հայտարարված բաց մրցույթը՝ Իրևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների շարունակման համար։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով պետական գնումների միասնական ինտերնետային պորտալին, մրցույթում հաղթող է ճանաչվել «Era Construction» ՍՊԸ-ն։

Հաղթողին կվճարվի 3 088,1 հազար մանաթ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրևանի-դրամատիկական-թատրոն