ԱՓՎՄԱՀ երկրների պատվիրակությունների ղեկավարները Աստանայում կայացած գագաթնաժողովում հաստատել են վեց փաստաթուղթ
 ԱՓՎՄԱՀ երկրների պատվիրակությունների ղեկավարները Աստանայում կայացած գագաթնաժողովում հաստատել են վեց փաստաթուղթ
14:45     13 10 2022    
Հինգշաբթի օրը կայացած գագաթնաժողովում հաստատվել են՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի (CICA) վերափոխման վերաբերյալ Աստանայի հայտարարությունը և հինգ այլ փաստաթղթեր:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում։

Դրանց թվում են՝ ԱՓՎՄԱՀ-ի անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը՝ ՏՏ տեխնոլոգիաների կիրառման ոլորտում անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին, ՄԱԿ-ի հակաահաբեկչական գլոբալ ռազմավարության իրականացման վերաբերյալ ԱՓՎՄԱՀ-ի գործողությունների ծրագիրը:

Հաստատվել են նաև՝ Քուվեյթին ասոցիացիայի անդամ պետության կարգավիճակ տալու հարցի վերաբերյալ և 2022-2024 թվականներին ԱՓՎՄԱՀ-ի նախագահության մասին և Պետությունների ու կառավարությունների ղեկավարների և Նախարարների խորհրդի հերթական նիստերի անցկացման մասին ԱՓՎՄԱՀ -ի գագաթնաժողովի որոշումը:

Բացի այդ, ընդունվել է ԱՓՎՄԱՀ-ի հիմնադրամի մասին կանոնակարգը։

Միավորման գործունեությանը մասնակցում են երկրներ, որոնք զբաղեցնում են Ասիայի տարածքի մոտ 90%-ը և որոնցում ապրում է աշխարհի բնակչության գրեթե կեսը։ Այժմ համաժողովը միավորում է 27 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրաքը, Իրանը, Ղազախստանը, Կատարը, Ղրղզստանը, Պաղեստինը, Տաջիկստանը, Թուրքիան, Ուզբեկստանը և այլն։
Zinvor.info

Հեշթեգներ. Աստանա   Ադրբեջան