Հակամարտության լուծումը համապատասխանում էր մեր ազգային շահերին. Բայրամով
 Հակամարտության լուծումը համապատասխանում էր մեր ազգային շահերին.  Բայրամով
17:04     26 08 2025    
Նախագահ Իլհամ Ալիևի օգոստոսի 7-8-ը ԱՄՆ կատարած այցը և ստորագրված փաստաթղթերը կարևոր փուլ են ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման առումով։

Ըստ Zinvor.info-յի, այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նախարարների կաբինետի հատուկ նիստում՝ նվիրված նախագահ Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցին։

Նախարարը նշել է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը հասել է իր տրամաբանական գագաթնակետին. «Հակամարտության կարգավորումը վճռական արտաքին քաղաքականության արդյունքում համապատասխանում էր մեր ազգային շահերին։ Նույնիսկ ամենադժվարին ժամանակներում մեր երկիրը թույլ չտվեց, որ օկուպացիան օրինականացվի»։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս