Իլհամ Ալիև. Հայաստանը սիստեմատիկ կերպով ռազմական հանցագործություններ է կատարել Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ
  Իլհամ Ալիև.  Հայաստանը սիստեմատիկ կերպով ռազմական հանցագործություններ է կատարել Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ
11:32     13 10 2022    
Հայաստանը սիստեմատիկ կերպով ռազմական հանցագործություններ է կատարել Ադրբեջանի խաղաղ բնակչության և զինվորականների նկատմամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Աստանայում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված համաժողովի (CICA) գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Երկու տարի առաջ, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում տարած հաղթանակի արդյունքում, Ադրբեջանը ազատագրեց իր տարածքները հայկական օկուպացիայից, վերջ դրեց երեք տասնամյակ շարունակվող ղարաբաղյան հակամարտությանը՝ ապահովելով արդարությունը և Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զինված ուժերի անվերապահորեն դուրս բերելը պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. ընդունած չորս բանաձևերի կատարումը։

Բնակավայրերը, որտեղ ապրել են մեր քաղաքացիները, մեր մշակութային և կրոնական հուշարձանները, մզկիթները միտումնավոր ավերվել և թալանվել են հայկական օկուպացիայի շուրջ 30 տարիների ընթացքում։ Անգամ մզկիթներն օգտագործվել են որպես կենդանիների պահման վայր»,- հայտարարել է պետության ղեկավարը։

Նրա խոսքով, այս ավերածությունները հերոսացվել են, իսկ հայ վանդալները, պատերազմական հանցագործները Հայաստանում ներկայացվել են որպես հերոսներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս