Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Foreignpolicyblogs.com-ում գրում է իսրայելցի վերլուծաբան Ռեյչել Ավրահամը։
Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Ֆուադ Մուրադովը, այս ցնցող բացահայտումից հետո թվիթերում գրել է. «1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 17-րդ հոդվածի պահանջները կոպտորեն խախտվել են։ 1993 թվականին Խոջավենդի շրջանի Էդիլլի գյուղում գազանաբար սպանվել և զանգվածաբար թաղվել են ադրբեջանական բանակի գերեվարված 25 զինծառայողներ»։
Գանգերի վրա հայտնաբերված փամփուշտների անցքերը վկայում են այն մասին, որ նրանց հավանաբար գնդակահարել են: Տարբեր լրատվամիջոցներ հաղորդել են, որ Ադրբեջանի մոտ 4000 քաղաքացի դեռևս անհետ կորած է համարվում, իսկ հայերը հրաժարվում են հայտնել զանգվածային գերեզմանների վայրերը։
ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դրանից հետո Twitter-ում գրել է. «Էդիլլին Հայաստանի կողմից օգտագործվել է որպես ադրբեջանցի պատանդների համակենտրոնացման ճամբար»։
Աշխարհի տարբեր երկրների ադրբեջանցիները վճռականորեն հայտարարում են, որ միջազգային հանրությունը պետք է համարժեք արձագանքի այս ռազմական հանցագործություններին և պատասխանատվության ենթարկի մեղավորներին, որպեսզի կանխել ապագայում Հայաստանի կողմից նման հանցավոր գործողությունների կատարումը։ Մենք պահանջում ենք դադարեցնել Հայաստանի ռազմական հանցագործությունները և կոչ ենք անում շտապ իրավական միջոցներ ձեռնարկել՝ խաղաղության դեմ հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»: