Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Նավթալանում անցկացված՝ «Նավթալանը՝ առողջության և զբոսաշրջության սիներգիայի աղբյուր. նոր իրողություններ տարածաշրջանում» միջազգային գիտագործնական համաժողովում, ասել է՝ Ղարաբաղի տնտեսական շրջանի (բացառությամբ Շուշայի շրջանի) մեջ ներառված, օկուպացիայից ազատագրված տարածքներում Ադրբեջանի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը:
«Հայաստանի կողմից տրամադրված ականային քարտեզների արդյունավետությունը 25 տոկոս է։ Ազատագրված տարածքների ականներով և չպայթած զինամթերքով աղտոտումը դանդաղեցնում է այդ տարածքների վերականգնումը։ Ֆիզուլիի օդանավակայանը կառուցվել է 8 ամսում՝ ռեկորդային ժամանակում. Շուտով կսկսվի Աղդամի և Ֆիզուլիի երկու հիվանդանոցների շինարարությունը, կվերականգնվի Փանահալի խանի պալատը։ Մշակվել են Սուգովուշանում, Թուղում և Հադրութում զբոսաշրջության զարգացման հայեցակարգերը։ Աղդամում մասնավոր ընկերությունները սկսել են հյուրանոցներ կառուցել։ Այս քաղաքն ամբողջությամբ վերականգնվելուց հետո նախատեսվում է այն վերածել բիզնես կենտրոնի։ Զբոսաշրջության զարգացմանը կնպաստի նաև Աղդամի ձիաբուծության կենտրոնը։ Այստեղ էկոտուրիզմի զարգացմանը խթան կհաղորդի Ղարաբաղի բնությունը։ Մինչև 2026 թվականը նախատեսվում է վերականգնել Աղդամ և Ֆիզուլի քաղաքները, ինչպես նաեւ այս շրջանների 32 գյուղ։ Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականը ազատագրված տարածքներ կայցելի մոտ 1 մլն զբոսաշրջիկ»,- նշել է նա։