Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին՝ «Նավթալանը առողջության և զբոսաշրջության սիներգետիկ աղբյուր է: Նոր մարտահրավերներ տարածաշրջանում» թեմայով գիտագործնական խորհրդաժողովում ասել է՝ Ղարաբաղի տնտեսական շրջանի (բացառությամբ Շուշայի շրջանի) մեջ ներառված, օկուպացիայից ազատագրված տարածքներում Ադրբեջանի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը:
«Մեր հիմնական նպատակներն են Ֆիզուլիի և Աղդամի երկու քաղաքային կենտրոնների և 32 գյուղերի վերականգնումը։ Առաջին փուլում մեր նախկին հարկադիր վերաբնակ հայրենակիցներից մոտ 66000-ը կկարողանան վերադառնալ իրենց նոր տներ»,- ասել է նա։