ԱՀ գլխավոր դատախազություն. 1988-1992 թվականներին հայերի հանցագործությունների առնչությամբ հարուցվել է 212 քրեական գործ
  ԱՀ գլխավոր դատախազություն.  1988-1992 թվականներին հայերի հանցագործությունների առնչությամբ հարուցվել է 212 քրեական գործ
15:43     06 10 2022    
Հայաստանի զինված ուժերի կողմից՝ պատերազմի ժամանակ գերի ընկած զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերմունքի, ռազմական գործողությունների զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի պահանջների կոպիտ խախտման հետևանքով՝ 1988-1994 թվականներին Ադրբեջանի 3890 քաղաքացի անհետ կորել է:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին՝ հայ զինծառայողների և ապօրինի հայկական զինված խմբավորումների ներկայացուցիչների կողմից 1988 թվականից մինչ օրս Ադրբեջանի դեմ կատարված հանցագործություններին նվիրված՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազության և արտաքին գործերի նախարարության համատեղ ճեպազրույցում հայտարարել է՝ ԱՀ Գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական, արդարադատության կրտսեր խորհրդական Իլգար Սաֆարովը։

Նրա խոսքով՝ նրանցից 3171-ը եղել են զինվորականներ, 719-ը՝ քաղաքացիական անձինք։ Տեղեկություններ կան, որ անհետ կորածներից 872-ին հայերը գերի կամ պատանդ են վերցրել։

«Գերությունից ազատվել է 1480 մարդ, իսկ պատանդներից՝ 378 զինվորական, 1102 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 224 երեխա, 357 կին և 225 տարեց մարդ։ Գերության և պատանդների մեջ մահացել է 552 մարդ՝ 447 տղամարդ և 105 կին։

Հայկական կողմը չի ցանկանում դա խոստովանել, սակայն Ֆարրուխ, Դաշալթը և Էդիլլի գյուղերում հայտնաբերված գնդակահարված մարդկանց զանգվածային գերեզմանները, որոնց ձեռքերն ու ոտքերը կապած են, ուղղակի հաստատումն է հայերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների։

Այսպես, 2021 թվականի փետրվարի 17-ին ԱՀ Շուշայի շրջանի Դաշալթը գյուղում հայտնաբերվել է 7 մարդու աճյուն, իսկ Խոջալուի շրջանի Ֆարրուխ գյուղում` նաև թաղում։ 2022 թվականի փետրվարի 23-26-ը և սեպտեմբերի 15-19-ը Խոջալուի շրջանի Էդիլլի գյուղում նախ հայտնաբերվել է 7 մարդու (այդ թվում՝ մեկ կնոջ), ապա՝ 18 մարդու աճյուն։

2014 թվականից սկսած Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորածների ընտանիքների 3400 անդամներից վերցվել է 10583 կենսաբանական նմուշ։ ԴՆԹ-ի նմուշներ կվերցնեն ևս 490 բարեկամներից։

1988-1992 թվականներին ադրբեջանցիների դեմ հայերի հանցագործությունների կապակցությամբ հարուցվել է 212 քրեական գործ»,- ընդգծել է Ի.Սաֆարովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Գլխավոր-դատախազություն  


Լրահոս