Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը` մեկնաբանելով Ադրբեջանի Խոջավենդի շրջանի Էդիլլի գյուղում հերթական զանգվածային գերեզմանի հայտնաբերումը։
«Մենք ցնցված ենք տասնամյակներ շարունակվող այս հակամարտության ընթացքում մարդկային կորուստներից և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Շատ ընտանիքներ այս հակամարտության ընթացքում կորցրել են իրենց հարազատներին»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալը։
«Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Խաղաղության հասնելու, ապաքինվելու համար պատասխանատվություն է պետք»,- ընդգծել է Վեդանտ Պատելը։