Լեյլա Աբդուլաևան կիսկել է Էդիլլիում զանգվածային գերեզմանի մասին գրառմամբ
 Լեյլա Աբդուլաևան կիսկել է Էդիլլիում զանգվածային գերեզմանի մասին գրառմամբ
10:12     05 10 2022    
«Ադրբեջանի Խոջավենդի շրջանի Էդիլլի գյուղում հայտնաբերվել է ևս մեկ զանգվածային թաղման վայր՝ 12 մարդու աճյուններ, որոնք նույնականացվել են որպես զինվորական»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։

«Ի գիտություն նրանց, ովքեր խոսում են ռազմական հանցագործությունների մասին. Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ 4000 ադրբեջանցի անհետ կորել է, նրանցից շատերը խոշտանգումների են ենթարկվել, սպանվել և զանգվածաբար թաղվել»,- գրել է Լեյլա Աբդուլաևան։
Zinvor.info

Հեշթեգներ. Լեյլա-Աբդուլաևա   Ադրբեջան  


Լրահոս