Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տարածել է նախագահի մամուլի ծառայությունը։
«Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս պատմական ավանդույթների վրա հիմնված ադրբեջանա-չինական հարաբերություններին։ Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երեսուն տարիների ընթացքում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում դինամիկ զարգացել և հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - ասված է Ադրբեջանի նախագահի շնորհավորական ուղերձում։