Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում հայտնել է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։
«Հերթական կեղծ մեղադրանքը Հայաստանից: Նույն սցենարը՝ Հայաստանը խախտում է հրադադարը, սպանում ադրբեջանցի զինվորներին: Ադրբեջանը պատասխան քայլեր է ձեռնարկում, և ահա հայկական մեղադրանքները»,- գրել է նա՝ հավելելով, որ սա «բանակցությունները խաթարելու համար Հայաստանի նոր պատրվակն է»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՀ ՊՆ-ն, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակի է ենթարկել՝ Քելբեջարի շրջանի ուղղությամբ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերը: Ինչի հետևանքով ծանր վիրավորվել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող: Ի պատասխան հայկական կողմի սադրանքի և հրադադարի կոպիտ խախտման՝ ադրբեջանական բանակը ձեռնարկել է պատասխան միջոցներ։