Ադրբեջանի ՌԾՈՒ-ն ավարտել է մարտական կրակով զորավարժությունները - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանի ՌԾՈՒ-ն ավարտել է մարտական կրակով զորավարժությունները -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:45     23 09 2022    
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի կողմից հաստատված մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ռազմածովային ուժերում (ՌԾՈՒ) ավարտվել են հրամանատարաշտաբային վարժանքները։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը։

Զորավարժությունների պլանի համաձայն՝ տագնապի ազդանշանով նավահանգիստը լքած նավերը խարսխվել են Կասպից ծովի ադրբեջանական հատվածում և կազմակերպել էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունը։

Մարտական կրակով զորավարժությունների ընթացքում ռազմական նավաստիները բարձր պրոֆեսիոնալիզմով կատարել են վերգետնյա հարձակման միջոցների, լողացող ականների և օդային թիրախների, ինչպես նաև պայմանական հակառակորդի դիվերսիոն և ահաբեկչական խմբերի ոչնչացման առաջադրանքները:



Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌԾՈՒ  


Լրահոս