Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Թողանալը-Քելբաջար հատվածի երկարությունը 56 կմ է, Քելբաջար-Իստիսու հատվածինը՝ 26 կմ։ Թողանալը-Քելբաջար ավտոճանապարհի 16 կիլոմետրանոց հատվածում շարունակվում է Մուրովդաղ թունելի շինարարությունը։
Երկկողմանի թունելը կունենա 11600 մետր երկարություն և 12 մետր լայնություն։ Կառուցվում են նաև երեք լրացուցիչ թունելներ՝ 561,2 մ, 605,1 մ և 888 մ երկարությամբ։
Պետության ղեկավարի հանձնարարությամբ Թողանալը-Քելբաջար, Քելբաջար-Իստիսու ճանապարհները կառուցվում են երկու և չորս գոտիներով՝ առաջին և երկրորդ տեխնիկական կատեգորիաներին համապատասխան։