Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնին հղումով, այս մասին հայտարարել է կազմակերպության խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։
«Սոցիալական ցանցերում որոշ քաղաքական գործիչներ և ակտիվիստներ պնդում են, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Հայաստան կապված է՝ Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած իրադարձությունների հետ և դրանում մեղադրում են Ադրբեջանի կառավարությանը։
Այս ակտիվիստները կարող են նաև բացատրել, թե ինչու ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները չեն այցելել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներ, օրինակ Շուշան: Միգուցե իշխանությունն է նրանց խանգարել? Թե՞ ԱՄՆ ինչ-որ ներկայացուցիչ վերջերս կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանել Հայաստանի ագրեսիայից։
Մինչ այժմ մեր բոլոր ձեռքբերումները, այդ թվում՝ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակը, ձեռք են բերվել բացառապես ուժի միջոցով։ Օկուպացիոն Հայաստանն իր կամքով չլքեց մեր հողերը. Միգուցե ինչ-որ մեկը տեղյակ չէ, բայց, ցավոք, այս երկիրը չհրաժարվեց Ադրբեջանի տարածքի նկատմամբ իր հավակնություններից և նույնիսկ փորձեց այս կամ այն ձևով Բրյուսելում բարձրացնել այսպես կոչված «ԼՂ»-ի հարցը։ Սրանում Ֆրանսիան և ԱՄՆ-ն նույնպես որոշակի առումով օգնում են Հայաստանին, որպեսզի վերսկսվի Մինսկի խմբի գործունեությունը»,- ասել է նա։