Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
 Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
18:16     26 08 2022    
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նամակում ասվում է.

«Հարգելի Մեհրիբան Արիֆովնա,

Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները՝ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։

Դուք անձնական մեծ ներդրում ունեք մեր պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք այս տարի հասել են դաշնակցային նոր մակարդակի։ Համոզված եմ, որ կառուցողական երկկողմ կապերը բազմաթիվ ոլորտներում, մեր ժողովուրդների բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի։

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Մեհրիբան Արիֆովնա, քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ։ Խնդրում եմ իմ սրտանց ողջույնները փոխանցել Իլհամ Հեյդարովիչին և ձեր ողջ ընտանիքին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Վլադիմիր-Պուտին   Մեհրիբան-Ալիևա  


Լրահոս