Ադրբեջանի ԶՈւ-ն պատժիչ գործողություն է իրականացնում Ղարաբաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
 Ադրբեջանի ԶՈւ-ն պատժիչ գործողություն է իրականացնում Ղարաբաղում.  ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
17:48     03 08 2022    
Ռազմական շրջանակների աղբյուրները Ordu.Az-ին հայտնել են, որ ադրբեջանցի ժամկետային զինծառայողի սպանությունից հետո Ադրբեջանի Զինված ուժերը պատժիչ գործողություն են սկսել հայկական ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք գտնվում են ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր պատասխանատվության գոտում փորված խրամատներում։

Ադրբեջանական բանակը ոչնչացրել է հրետանային զորամաս (Հեյվալիում) և ահաբեկիչների առնվազն մեկ հենակետ։ Ավազակների շրջանում կան մեծ թվով զոհեր և վիրավորներ։

Ընդհանուր առմամբ, վերջին օրերի իրադարձությունները՝ մեր դիրքերի պարբերաբար գնդակոծումը, ինչպես նաև Երևանից հնչող սադրիչ հայտարարությունները դարձել են Ադրբեջանին ուղղված բացահայտ մարտահրավեր։

Էսկալացիային նպաստել են նաև ՀՀ Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանի այսօրվա հայտարարությունները, ով Լաչինի շրջանի մասին խոսում է այնպես, կարծես դա հայկական տարածք է։ Քանի դեռ Երևանը չի գիտակցել, որ եռակողմ հայտարարության պահանջները խստորեն պահպանելը իր պարտականությունն է, այլ ոչ թե քմահաճույք, հայկական կողմի համար իրավիճակը գնալով վատանալու է։


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղարաբաղ  


Լրահոս