Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է՝ Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄԿ) նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը։
Նա նշել է, որ ուրախ է տեսնել Վրաստանում ԿՄՎ նախագահին. «Ուրախ եմ, որ այսօր կրկին այցելեցիք մեզ Թբիլիսիում»։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, ձեր այցը այս եղբայրության և սիրո ապացույցն է: Հատկապես ուրախ եմ, որ դուք առանձնահատուկ բարեկամություն եք հաստատել պատրիարք Իլյա Երկրորդի հետ և գիտեմ նաև նրա հանդեպ ձեր առանձնահատուկ հարգանքի մասին», - հայտարարել է Վրաստանի վարչապետը: