Իլհամ Ալիև. Բուլղարիան և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են
  Իլհամ Ալիև.  Բուլղարիան և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են
11:43     24 07 2022    
«Բուլղարիան և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են»:

Ըստ «Ազերթաջ»-ի՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովի հետ դեմառդեմ հանդիպման ժամանակ:

«Համեմատաբար վերջերս մենք ստորագրեցինք համապատասխան Հռչակագիրը։ Մի խոսքով, սա չափազանց բարձր մակարդակի համագործակցություն է։ Իհարկե, ռազմավարական համագործակցությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ էներգետիկ անվտանգությունը։ Սա ներկայումս համաշխարհային օրակարգի առաջնահերթ թեմաներից է: Այսօր կքննարկվեն այս և այլ հարցեր։ Ուրախ եմ, որ մենք համագործակցություն ենք հաստատել էներգետիկ ոլորտում։ Հարավային գազային միջանցքով արդեն ուղիղ գիծ կա դեպի Բուլղարիա»,- ասել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս