Երևանի նախկին բնակիչ. Հայերը Թեփեբաշը թաղամասը վերածել են ավերակների
  Երևանի նախկին բնակիչ.  Հայերը Թեփեբաշը թաղամասը վերածել են ավերակների
19:31     06 07 2022    
«Երևանի սիրտը համարվող Թեփեբաշը թաղամասը գտնվում է քաղաքի արևելյան մասում՝ բլրի վրա: Դարեր շարունակ այս թաղամասը համարվում էր Երևանի պատմական վայրերից մեկը, այն յուրօրինակ թանգարան էր բաց երկնքի տակ»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է «Գիտական հետազոտություններ» հասարակական միավորման նախագահ, Երևանի նախկին բնակիչ Թելման Գասըմովը՝ «Թեփեբաշը թաղամասի ճակատագիրը. ադրբեջանական ազգային պատմամշակութային ժառանգության վերջին մնացորդը Իրևան քաղաքում. ադրբեջանական ժողովրդի ժառանգության հետքերի ոչնչացումը Հայաստանում» գրքի շնորհանդեսի ժամանակ:

Նրա խոսքով, ժամանակին այստեղ ապրած ադրբեջանցիները Թեփեբաշիի յուրօրինակ կերպար են ստեղծել.

«Այս թաղամասում ապրում էին նշանավոր դեմքեր, արվեստի գործիչներ, մեծահարուստներ, ովքեր հող ու ունեցվածք ունեին: Հիշում եմ, թե ինչպես էին բնակիչները հավաքվում, թեյ խմում, զրուցում, միասին աղոթում մզկիթներում: Իսկ այսօր, փոխանակ պահպանեն Թեփեբաշը թաղամասի ազգային կոլորիտը՝ հայերն այն վերածել են ավերակների»:
Zinvor.info

Հեշթեգներ. Թեփեբաշը   Երևան  


Լրահոս