Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարվել է «Թեփեբաշը թաղամասի ճակատագիրը. ադրբեջանական ազգային պատմամշակութային ժառանգության վերջին մնացորդը Իրևան քաղաքում. ադրբեջանական ժողովրդի ժառանգության հետքերի ոչնչացումը Հայաստանում» գրքի շնորհանդեսի ժամանակ, որը հրապարակվել է հետազոտական աշխատանքի արդյունքում։
Նշվել է, որ Ադրբեջանի մի խումբ գիտնականներ և հասարակայնության ներկայացուցիչներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին՝ ադրբեջանական ժողովրդի ազգային, մշակութային, պատմական ժառանգության, այդ թվում՝ Երևանի Թեփեբաշը թաղամասի դեմ Հայաստանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության կապակցությամբ։