Նախագահ. «Շուշայի նման անառիկ ամրոցը հնարավոր եղավ ազատագրել միայն ադրբեջանցի զինվորի ոգու և ուժի շնորհիվ»
  Նախագահ.  «Շուշայի նման անառիկ ամրոցը հնարավոր եղավ ազատագրել միայն ադրբեջանցի զինվորի ոգու և ուժի շնորհիվ»
12:19     27 06 2022    
«Մեր փառավոր հաղթանակը մտել է տարբեր երկրների բարձրագույն դպրոցների ռազմական դասագրքեր, և դա նշում են բազմաթիվ ռազմական փորձագետներ։ Միայն ադրբեջանցի զինվորի ոգու և ուժի շնորհիվ, ընդամենը 44 օրում հնարավոր եղավ ազատագրել շատ բարդ ռելիեֆով տարածքը, այնպիսի անառիկ ամրոցը, ինչպիսին Շուշան է»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը՝ հունիսի 26-ին, Զինված ուժերի օրը, Քալբաջարի շրջան կատարած այցի շրջանակներում՝ ելույթ ունենալով Կոմանդոսի զորամասի մարտական դրոշի հանձնմանը նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ։

«Ադրբեջանական ժողովուրդը մոբիլիզացրեց իր ողջ ուժը և կատարեց իր պատվաբեր պատմական առաքելությունը։ Ընդամենը 44 օրում մենք թշնամուն վտարեցինք մեր հողերից, ծնկի բերեցինք, ստիպեցինք սպիտակ դրոշ բարձրացնել և հեռանալ Քելբաջարից»,- հայտարարել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս