Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈՒ օդաչուների համատեղ թռիչքները
 Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈՒ օդաչուների համատեղ թռիչքները
21:10     22 06 2022    
Թուրքիայի Հանրապետության Քոնյա քաղաքում ավարտվել է «Անատոլիական արծիվ-2022» միջազգային մարտավարական-թռիչքային վարժանքների հերթական փուլը։

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ զորավարժությունների պլանի համաձայն՝ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի ավիացիայի անձնակազմը, ներթափանցելով պայմանական հակառակորդի օդային տարածք՝ հաջողությամբ կատարել է իր առջև դրված խնդիրները։

Ադրբեջանցի օդաչուները Թուրքիայի Զինված ուժերի Ռազմաօդային ուժերի զինծառայողների հետ փոխանակման թռիչքներ են իրականացրել։

Զորավարժությունների ընթացքում հաջողությամբ կատարվել են բոլոր առաջադրանքները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս