Ադրբեջանը ավելացնում է պաշտպանական ծախսերը
  Ադրբեջանը ավելացնում է պաշտպանական ծախսերը
15:04     20 06 2022    
Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը որոշվել են 5 միլիարդ 084,760 միլիոն մանաթի մակարդակում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ «Ադրբեջանի 2022 թվականի պետական բյուջեի մասին» նորացված օրենքի նախագծում։

Ըստ տվյալների՝ դա 594,868 մլն մանաթով կամ 13,2 տոկոսով ավել է, քան բյուջեի նախորդ կանխատեսումը։

Տեղեկատվության համաձայն՝ ծախսերի կառուցվածքում պաշտպանության ուժերին բաժին է ընկել 2 մլրդ 164,705 մլն մանաթ (նախորդ կանխատեսումից 3 մլն մանաթ ավել), ազգային անվտանգությանը՝ 295 մլն մանաթ (10 մլն մանաթ կամ 3,5%-ով ավել), 433 մլն. մանաթ (անփոփոխ) սահմանային ծառայության համար, 4 մլն մանաթ (մի փոքր ավելացել է) պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում կիրառական հետազոտությունների համար, 2 մլրդ 187,161 մլն մանաթ (581,6 մլն մանաթ կամ 36,2 ավել) ազգային անվտանգությանն առնչվող այլ գործունեության համար, 2 մլրդ 180,442 մլն (580 մլն մանաթ կամ 36,2%-ով ավել) նախատեսված է հատուկ պաշտպանական նախագծերի և միջոցառումների համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս