Ադրբեջանում և Թուրքիայում նախատեսված է ավելի քան 20 համատեղ զորավարժություններ անցկացնել
 Ադրբեջանում և Թուրքիայում նախատեսված է ավելի քան 20 համատեղ զորավարժություններ անցկացնել
10:21     16 06 2022    
«Այս տարվա ընթացքում նախատեսվում է ավելի քան 20 համատեղ զորավարժություններ անցկացնել, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում։ Դրանցից մի քանիսն արդեն անցկացվել են»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է՝ պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Էնվեր Էֆենդիևը Շուշայում կայացած՝ «Ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները՝ խաղաղության և կայունության աղբյուր Կովկասի և տարածաշրջանի համար» թեմայով համաժողովում:

Նա նշել է, որ նման զորավարժությունները մեծ նշանակություն ունեն ռազմական համագործակցության և մեր ժողովուրդների միջև եղբայրության ամրապնդման տեսանկյունից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս