Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին պաշտոնական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը։
Ռամիլ Ուսուբովը նշել է, որ արհեստական խոչընդոտներ ստեղծող Հայաստանը այլ ելք չունի, քան հրաժարվել անհիմն պահանջներից և սկսել մասնակցել տարածաշրջանային համագործակցությանը։ Մյուս կողմից, երբ պարզ է դառնում, որ խաղաղ բանակցությունների դեմ բողոքի ակցիաներ կազմակերպող ընդդիմությունը չի հասնի իր նպատակին, նրանց միացողների թիվը նվազում է։ Ինչպես նաև, այս հանրահավաքների մասնակիցների մեծ մասն ընդամենը բողոքում է երկրում տիրող սոցիալական անմխիթար վիճակի դեմ։ Կարծես թե հայ հասարակությունն ունի խաղաղ բանակցությունների և՛ ցանկություն, և՛ աջակցություն։
«Չպետք է մոռանալ, որ անցյալ տարվա ընտրություններում հայ ժողովուրդը վստահեց իշխող կուսակցությանը, որը հայտարարեց, որ բանակցություններ է սկսելու Ադրբեջանի հետ, և ոչ թե ընդդիմությանը, որը ներկայացնում է «պատերազմի կուսակցությունը՝ ռազմական խունտան»։ Ժողովուրդը Փաշինյանին Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու մանդատ է տվել, այսինքն՝ հայ ժողովուրդը հոգնել է թշնամությունից և կայունություն է ուզում»։