Հիքմեթ Հաջիևը մեկնել է ԱՄՆ
 Հիքմեթ Հաջիևը մեկնել է ԱՄՆ
18:15     06 06 2022    
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Սպուտնիկ-Ազերբայջանի փոխանցմամբ ակնկալվում է Հիքմեթ Հաջիևի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ։

ԶԼՄ-ները հայտնում են, որ խնդրո առարկա բանակցությունները կանցկացվեն ԱՄՆ պետքարտուղարությունում և փակ կլինեն մամուլի համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել էր՝ Բաքվում հավատարմագրված Եվրամիության (ԵՄ) ներկայացուցչությունների և ԵՄ դեսպանների հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   ԱՄՆ  


Լրահոս