Մեկ տարի է անցել Քելբեջարում ականի վրա պայթած լրագրողների մահից
 Մեկ տարի է անցել Քելբեջարում ականի վրա պայթած լրագրողների մահից
15:59     06 06 2022    
Մեկ տարի է անցել Քելբեջարի շրջանի Սուսուզլուգ գյուղում հակատանկային ականի վրա պայթած ադրբեջանցի լրագրողներ Սիրաջ Աբիշովի (AzTV հեռուստաալիքի օպերատոր) և Մահերրամ Իբրահիմովի (AZERTAJ լրատվական գործակալության աշխատակից) զոհվելուց։

Zinvor.info-ն հիշեցնում է, որ 2021 թվականի հունիսի 4-ին, ժամը 11-ի սահմաններում, «Կամազ» մակնիշի մարդատար ավտոմեքենան, որում գտնվել են՝ ծառայողական պարտականությունները կատարելու համար օկուպացիայից ազատագրված Քելբեջարի շրջան գործուղված հեռուստաալիքների և լրատվական գործակալությունների աշխատակիցներ, Սուսուզլուգ գյուղի ուղղությամբ շարժվելու ժամանակ պայթել է հակատանկային ականի վրա։

Արդյունքում զոհվել են լրատվամիջոցների երկու աշխատակիցներ և մեկ քաղծառայող, ևս 4 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։

Մահերրամ Ալի օղլու Իբրահիմովը ծնվել է 1982 թվականի ապրիլի 16-ին Հայաստանի Կրասնոսելսկի շրջանի (Գոյչա մահալի Ճամբարակի շրջան) Արդանիշ գյուղում։ 1989 թվականին ընդունվել է Արդանիշի միջնակարգ դպրոցի առաջին դասարան։ 1999 թվականին ավարտել է Բաքվի թիվ 100 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բարձրագույն հասարակական-քաղաքական քոլեջը։ 2003 թվականին ավարտել է բարձրագույն ուսումնական հաստատությունը և հուլիսի 15-ին Բինագադիի շրջանի զինկոմիսարիատի կողմից զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ 2004 թվականի հուլիսի 15-ին ավարտել է զինվորական ծառայությունը Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերում։

2004 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատել է Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունում (այժմ՝ AZERTAJ) որպես թղթակից, 2007 թվականի հունվարի 16-ից՝ որպես առաջատար թղթակից։

2021 թվականի հունիսի 4-ին Քելբեջարի շրջանի Սուսուզլուգ գյուղի ճանապարհին զոհվել է ականի պայթյունից։ Երկու երեխաների հայրը՝ Մ.Իբրահիմովը, հունիսի 5-ին հուղարկավորվել է ծնողների կողքին՝ Աբշերոնի շրջանի Մուշֆիգաբադ գյուղի գերեզմանատանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեև հրամանով Մահերամ Իբրահիմովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով։

Սիրաջ Աբիշովը ծնվել է 1989 թվականի օգոստոսի 29-ին Գուբադլի քաղաքում։ 2019 թվականից նա սկսել է աշխատել AzTV-ում։

Մեկ երեխայի հայր Ս.Աբիշովը զոհվել է 2021 թվականի հունիսի 4-ին՝ Քելբեջարի շրջանի Սուսուզլուգ գյուղ տանող ճանապարհին՝ ականի վրա պայթելու արդյունքում։

Թաղվել է Սումգայիթի Նահատակների ծառուղում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Սիրաջ Աբիշովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով։
Zinvor.info

Հեշթեգներ. Քելբեջար   Լրագրողներ  


Լրահոս