Հեռախոսազրույցի ընթացքում Մայա Սանդուն շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին մայիսի 28-ի՝ Անկախության օրվա առթիվ և փոխանցել իր ամենաանկեղծ մաղթանքները, հայտնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով նախագահի պաշտոնական կայքին:
Ադրբեջանի առաջնորդը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար։
Զրույցի ընթացքում արծարծվել են երկկողմ համագործակցության հարցեր, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել էներգետիկ, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնման շուրջ։ Քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։