Իլհամ Ալիև. Որքան ավելի վստահ են Թուրքիան և Ադրբեջանը քայլում կողք կողքի, այնքան ավելի ամուր է խաղաղությունը մեր տարածաշրջանում
  Իլհամ Ալիև.  Որքան ավելի վստահ են Թուրքիան և Ադրբեջանը քայլում կողք կողքի, այնքան ավելի ամուր է խաղաղությունը մեր տարածաշրջանում
18:04     30 05 2022    
Մայիսի 28-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մասնակցել են Բաքվում առաջին անգամ կազմակերպված «TEKNOFEST Azerbaijan» օդատիեզերական և տեխնոլոգիական փառատոնին։

Նախագահ Իլհամ Ալիևի ելույթը

- Մենք փայլուն պատմություն ունենք, և մեր պատմության կարևորագույն պահերին միասին ենք եղել։ Հիշում եմ, որ հայկական օկուպացիայից Բաքվի ազատագրմանը նվիրված զորահանդեսին թուրք և ադրբեջանցի զինվորները ուս-ուսի քայլում էին Ազադլըգ հրապարակով։

Երկու շաբաթ առաջ սիրելի եղբորս հետ միասին գտնվում էինք Թուրքիայի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Ռիզեում։ Երկու շաբաթ անց մենք կրկին միասին ենք՝ Բաքվում։ Մենք միշտ իրար կողքի ենք՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, պետք է այնպես անենք ու կանենք, որ առջևում միայն լավ օրեր լինեն։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունն ու միասնությունը մեր ժողովուրդների հիմնական ուղեցույցն է, սա շատ կարևոր գործոն է տարածաշրջանի, աշխարհի համար, անվտանգության և կայունության գործոն։

Որքան ավելի վստահ քայլեն Թուրքիան և Ադրբեջանը կողք կողքի, այնքան ավելի ամուր կլինի խաղաղությունը մեր տարածաշրջանում։ Սա մենք և ողջ աշխարհը տեսանք Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Թուրքիան մեր կողքին էր. Պատերազմի առաջին ժամերին իմ սիրելի եղբայրը՝ հարգարժան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց՝ «Ադրբեջանը մենակ չէ, նրա կողքին Թուրքիան է», ինչը մեզ լրացուցիչ ուժ, ոգի և վստահություն տվեց։ Ադրբեջանական ժողովուրդը դա երբեք չի մոռանա։

Որքան ավելի վստահ միասին քայլեն Թուրքիան և Ադրբեջանը, այնքան ավելի ամուր կլինի խաղաղությունն ու հանգստությունը մեր տարածաշրջանում։ Սա մենք և ողջ աշխարհը տեսանք Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Թուրքիան մեր կողքին էր: Այն, որ իմ սիրելի եղբայր Էրդողանը պատերազմի առաջին ժամերին հայտարարեց, որ «Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան Ադրբեջանի կողքին է», մեզ լրացուցիչ ուժ, վստահություն տվեց։ Ադրբեջանական ժողովուրդը դա երբեք չի մոռանա։

Թուրքիայի հաջող զարգացումն առաջին հերթին կապված է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի անվան հետ։ Ես նույնպես իմ աշխատանքում միշտ փորձել եմ պաշտպանել ադրբեջանական ժողովրդի և պետության շահերը, ապահովել Ադրբեջանի անկախ քաղաքականությունը։ Մեր եղբայրությունը պետք է օրինակ դառնա թուրք և ադրբեջանցի ժողովուրդների համար:

Կեցցե թուրք-ադրբեջանական միասնությունն ու եղբայրությունը։ Ղարաբաղն Ադրբեջան է:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս