Ադրբեջանի նախագահ. Նույնիսկ նրանք, ովքեր չեն տեսել Զանգիլանը, ցանկանում են այստեղ ապրել
  Ադրբեջանի նախագահ.  Նույնիսկ նրանք, ովքեր չեն տեսել Զանգիլանը, ցանկանում են այստեղ ապրել
12:03     20 05 2022    
Շատ ուրախ եմ, որ երիտասարդներն էլ են ցանկանում վերադառնալ հայրենի հողեր։ Ես ողջունում եմ դա։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգիլանի շրջանի Աղալը գյուղում հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ես հանձնարարել եմ հարցում անցկացնել նախկին հարկադիր վերաբնակների շրջանում, ովքեր ցանկանում են վերադառնալ, ովքեր՝ ոչ։ Որովհետև, գիտեք, կյանքն այնպիսին է, որ ամեն ինչ կարող է պատահել։ 30 տարի, 27 տարին երկար ժամանակ է։

Օրինակ՝ Զանգիլանը 27 տարի գտնվել է օկուպացման տակ, իսկ մյուս քաղաքներն ու շրջանները՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս։ Մարդիկ կան, որ արդեն կառուցել են իրենց կյանքը, ինչ-որ տեղ աշխատում են, կյանքից գոհ են ու ոչ մի տեղ չեն ուզում գնալ, ապրում են քաղաքում՝ Բաքվում, Սումգայիթում։ Հիմա մեծ քաղաքից փոքր քաղաք, գյուղ վերադառնալը հեշտ հարց չէ։ Սա պետք է հասկանան բոլորը»,- ասել է պետության ղեկավարը։

Իլհամ Ալիևի խոսքով՝ վերադարձը պետք է լինի կամավոր, և պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ բոլորը ցանկանան վերադառնալ. «Դրա համար էլ ես ասացի, որ պետք է հարցում անցկացնել և նայել արդյունքներին: Որովհետև մենք հիմա մեծ աշխատանքներ ենք սկսում, բնակելի շենքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, այս ամենը պետք է հաշվարկվի, թե քանի մարդ է ապրելու։ Որովհետև դա մեծ ծախս է: Ինձ տեղեկացրին, որ ներքին տեղահանվածների ճնշող մեծամասնությունը ցանկանում է վերադառնալ։ Սա ինձ շատ ուրախացրեց։ Ես այդպես էլ ենթադրում էի։ Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, թե մեր ժողովուրդը որքան է կապված իր նախապապերի հայրենի հողին։ Նույնիսկ նրանք, ովքեր չեն տեսել Զանգիլանը, ցանկանում են ապրել Զանգիլանում։ Ինչպես նրանք, ովքեր երբեք չէին տեսել Ղարաբաղը, Հայրենական պատերազմում պատրաստ էին զոհվել հանուն Ղարաբաղի»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս