Իլհամ Ալիև. Բոլորը գիտեն, որ Ադրբեջանի հետ պետք է հաշվի նստել
  Իլհամ Ալիև.  Բոլորը գիտեն, որ Ադրբեջանի հետ պետք է հաշվի նստել
18:06     27 05 2022    
«1993 թվականից, երբ ժողովուրդը դիմեց ազգային առաջնորդին և հրավիրեց նրան իշխանության, սկսվեց իսկական անկախությունը։ Այսօրվա մեր այստեղ մնալը, Աղալը գյուղի բացմանը մասնակցելը կապված է հենց անկախության ամրապնդման հետ»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին մայիսի 27-ին Զանգիլանի շրջանի Աղալը գյուղում հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք մեծ աշխատանք ենք կատարել մեր անկախությունն ամրապնդելու համար։ Քաղաքական առումով մենք լիովին անկախ ենք։ Ոչ մի երկիր չի կարող ազդել մեր կամքի վրա, և բոլորն արդեն գիտեն, որ Ադրբեջանի հետ պետք է հաշվի նստել, Ադրբեջանի դիրքորոշումը պետք է հաշվի առնել։ Ադրբեջանը հարգանքի արժանի պետություն է, որը հարգում է իրեն»,- ասել է նախագահը։

«Քաղաքական և տնտեսական անկախությունը մեզ թույլ տվեց ապրել մեր հայեցողությամբ, կառուցել պետություն՝ հիմնված ադրբեջանական ժողովրդի հնագույն ավանդույթների և արժեքների վրա և հարմարավետ ապրել այս պետությունում», - հավելել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս