Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Հարգելի պարոն նախագահ,
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության, չին ժողովրդի և անձամբ իմ անունից պատիվ ունեմ Ձեզ և Ձեր միջոցով Ադրբեջանի բարեկամ ժողովրդին հայտնել իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ադրբեջանի Հանրապետության Անկախության օվա .կապակցությամբ։
Ներկայումս Չինաստան-Ադրբեջան հարաբերությունները կայուն զարգանում են առողջ հիմքերի վրա։ Երկու երկրների միջև քաղաքական փոխվստահությունը խորանում է, համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ նախագծի շուրջ ակտիվորեն առաջ է ընթանում, իսկ միջազգային ասպարեզում փոխգործակցությունը գնալով ավելի է սերտանում։ Առանձնահատուկ կարևորում եմ չին-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը և, օգտվելով այս հնարավորությունից՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, պատրաստ եմ համատեղ ջանքեր գործադրել ձեզ հետ՝ երկկողմ բարեկամության և համագործակցության հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար՝ ի շահ մեր երկրների և նրանց ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ աշխատանքում, բարգավաճում և հզորություն՝ բարեկամ Ադրբեջանին, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»,- ասված է նամակում։