Բաքվում մեկնարկում է TEKNOFEST Azerbaijan փառատոնը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
09:08
28 05 2022
Այսօր Բաքվում մեկնարկում է TEKNOFEST Azerbaijan ավիատիեզերական և տեխնոլոգիական փառատոնը։
Միջոցառումը կտևի չորս օր։
Բացման խոսքով հանդես կգան Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը, ինչպես նաև Baykar Makina-ի տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը և Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը։
Օրվա ընթացքում կցուցադրվեն տարբեր շոուներ, այդ թվում՝ օդային, ռոբոտների և աերոդինամիկ խողովակով:
Համերգային ծրագրում, որը կկազմակերպվի փառատոնի առաջին օրվա ավարտին, հանդես կգան հանրաճանաչ կատարողներ, այդ թվում՝ ժողովրդական արտիստ Այգյուն Քազիմովան, Նիգյար Ջամալը, Ազադ Շաբանովը։
Վերջում հանդիսատեսներին սպասվում է շքեղ լազերային ներկայացում։
Ակնկալվում է, որ չորս օրվա ընթացքում փառատոն կայցելի ավելի քան 200 000 մարդ, այդ թվում՝ մոտ 500 այցելու 33 երկրներից: Փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել 32 երկրի 287 ստարտափ, այդ թվում՝ 101 տեղական։ Եզրափակիչ են անցել 50 ստարտափ, որոնցից 15-ը՝ արտասահմանյան (ԱՄՆ, Արգենտինա, Էստոնիա, Հորդանան, Եգիպտոս, Պակիստան, Թուրքիա) և 35-ը՝ տեղական։