Ադրբեջանի ՌՕՈՒ հրամանատարը մեկնել է Թուրքիա
 Ադրբեջանի ՌՕՈՒ հրամանատարը մեկնել է Թուրքիա
10:22     26 05 2022    
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը գտնվում է Թուրքիայում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, գեներալ-լեյտենանտի գլխավորած պատվիրակությունը հետևել է թուրքական Քոնիա քաղաքում անցկացվող «Անատոլիական արծիվ-2022» ավանդական մարտավարական թռիչքային վարժանքներին։

Հիշեցնենք, որ այս տարվա զորավարժություններին Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին մասնակցում են Լեհաստանը և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Վարժանքները կշարունակվի մինչև մայիսի 27-ը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս