Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով նախագահի պաշտոնական կայքին, հրապարակում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, Լիտվայի Հանրապետության նախագահի պատվին շարվել է պատվո պահակախումբ։
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային:
Պատվո պահակախմբի պետը զեկուցել է Լիտվայի նախագահին:
Գիտանաս Նաուսեդան ողջունել է ադրբեջանցի զինվորներին:
Երկու երկրների ղեկավարներն անցել են պատվո պահակախմբի կողքով։
Հնչել են Լիտվայի և Ադրբեջանի օրհներգները։
Ադրբեջանական պատվիրակությունը ներկայացվել է Լիտվայի նախագահին, իսկ Լիտվայի պատվիրակությունը՝ Ադրբեջանի ղեկավարին։
Այնուհետև երկու երկրների առաջնորդները լուսանկարվել են: