ԵՄ-ն շատ ակտիվ է Ադրբեջանի ազատագրված հողերի վերականգնման գործում. Լիտվայի դեսպան
 ԵՄ-ն շատ ակտիվ է Ադրբեջանի ազատագրված հողերի վերականգնման գործում.  Լիտվայի դեսպան
10:10     13 05 2022    
Եվրամիությունը մեծ ավանդ է ներդնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Լիտվայի դեսպան Էգիդիյուս Նավիկասը ADA համալսարանում կազմակերպված «Եվրոպայի օր. Եվրամիության մասին» խորագրով միջոցառմանը:

«ԵՄ-ի ներդրումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, շատ մեծ է: ԵՄ-ն շատ ակտիվ է Ղարաբաղի վերականգնման գործում, մենք տեսնում ենք եվրոպական բիզնես կառույցների շահագրգռվածությունն այս հարցում»,- հայտարարել է Լիտվայի դեսպանը:

Լիտվացի դիվանագետը նշել է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագրի ստորագրման կարևորությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան  


Լրահոս