Լիտվայի նախագահը կայցելի Ադրբեջան
 Լիտվայի նախագահը կայցելի Ադրբեջան
09:06     12 05 2022    
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այցի ընթացքում նա կմասնակցի մայիսի 18-ին Բաքվում կայանալիք ադրբեջանա-լիտվական գործարար համաժողովին։

Բիզնես ֆորումի հիմնական նպատակն է ամրապնդել Ադրբեջանի և Լիտվայի միջև գործընկերությունը առևտրի ոլորտում, պոտենցիալ գործընկերների որոնումը և նոր գործարար կապերի հաստատումը ադրբեջանական ընկերությունների հետ։

Համաժողովի հիմնական թեմաներն են լինելու սննդի արդյունաբերությունը, էներգետիկան և էներգիայի վերականգնվող աղբյուրները, շրջանաձև տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, լոգիստիկան, տրանսպորտը և այլն։
Zinvor.info

Հեշթեգներ. Լիտվա   Ադրբեջան  


Լրահոս