Իլհամ Ալիև. Հունգարիան հանդիսանում է Ադրբեջանի մերձավոր բարեկամն ու գործընկերը
 Իլհամ Ալիև.  Հունգարիան հանդիսանում է Ադրբեջանի մերձավոր բարեկամն ու գործընկերը
12:23     06 05 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը, նամակի տեքստում ասվում է.

«Չնայած մեր ժամանակակից դիվանագիտական հարաբերությունների պատմությունն ընդգրկում է 30 տարի, սակայն մեր ժողովուրդների միջև գոյություն ունեն բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներ։ Հունգարիան Ադրբեջանի համար հանդիսանում է մտերիմ բարեկամ և գործընկեր: Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ անցած տասնամյակների ընթացքում մեր միջպետական հարաբերությունները դինամիկ և համակողմանի զարգացել են, հասցվել են ռազմավարական գործընկերության մակարդակի, էլ ավելի են ընդլայնվել հարաբերությունները քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս