Իլհամ Ալիև. Ադրբեջանական ժողովուրդը և բանակը տարածաշրջանը փրկեցին հայկական ֆաշիզմից
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանական ժողովուրդը և բանակը տարածաշրջանը փրկեցին հայկական ֆաշիզմից
14:13     06 05 2022    
«Զանգիլանի շրջանը, ինչպես նաև ազատագրված մյուս շրջանները մեծ ավերածություններ են կրել։ Հայկական օկուպացիոն ուժերը գրեթե ջնջել են աշխարհի երեսից Զանգիլանի շրջանը»։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Վահիդ Հաջիևին Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի մաս կազմող Զանգիլանի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցչի նշանակման հետ կապված տեսաձևաչափով ընդունելու ժամանակ։

«Մենք նրանց կմերկացնենք աշխարհի առաջ, և նրանք մեզ փոխհատուցում կվճարեն»,- ասել է նախագահը։

Պետության ղեկավարը նշել է, որ ադրբեջանական ժողովուրդը և ադրբեջանական բանակը փրկել են տարածաշրջանը մեծ աղետից՝ հայկական ֆաշիզմից։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս