Նախագահ Ալիևը՝ Իսրայելի հետ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին
  Նախագահ Ալիևը՝  Իսրայելի հետ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին
11:13     04 05 2022    
Իլհամ Ալիևը շնորհավորել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին՝ Անկախության օրվա առթիվ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին, Իլհամ Ալիևը նշել է, որ Թել Ավիվում Ադրբեջանի առևտրային և զբոսաշրջային ներկայացուցչությունների բացումը կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը։

«Կցանկանայի հատուկ նշել իսրայելական ընկերությունների մասնակցությունը Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման աշխատանքներին։

Կարծում եմ, որ լավ հնարավորություններ կան էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, կրթության, ռազմա-տեխնիկական և այլ ոլորտներում մեր համագործակցության հետագա զարգացման համար։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդների շահերին համապատասխան՝ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել մեր երկրների ավանդական բարեկամական հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ»,- ասված է շնորհավորական նամակում։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս