Պետությունն ամեն ինչ անում և անելու է նահատակների ընտանիքների խնդիրները լուծելու համար. Իլհամ Ալիև
 Պետությունն ամեն ինչ անում և անելու է նահատակների ընտանիքների խնդիրները լուծելու համար.  Իլհամ Ալիև
12:07     03 05 2022    
Պետությունն անում և անելու է ամեն ինչ՝ նահատակների ընտանիքների խնդիրները լուծելու համար։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի Սաբունչիի շրջանում նահատակների ընտանիքների և պատերազմի հաշմանդամների համար կառուցված նոր բնակելի համալիրի բացման ժամանակ։

Երկրի ղեկավարի խոսքով՝ պետական բոլոր պաշտոնյաները պետք է լինեն նահատակների ընտանիքների կողքին:

«Բոլոր պետական պաշտոնյաները պետք է կանգնած լինեն նահատակների ընտանիքների կողքին և օգնեն նրանց։ Սա մեր պարտքն է»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս