Իլհամ Ալիև. 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստան զենք է մատակարարվել Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքով
  Իլհամ Ալիև.  44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստան զենք է մատակարարվել Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքով
10:06     30 04 2022    
Մենք գիտենք, որ Հայաստանը փորձել է Ռուսաստանին ներքաշել ղարաբաղյան պատերազմի մեջ։ Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ մենք կռվել ենք մեր հողի վրա։

Այս մասին ապրիլի 29-ին ADA համալսարանում՝ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է Zinvor.info-ն։

Պետության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը բազմիցս փորձեր է արել մանիպուլյացիայի ենթարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պարտավորությունները։

Իլհամ Ալիևը նշել է, որ 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում Ռուսաստանից բեռնատար ինքնաթիռներով պարբերաբար զենք է մատակարարվել Հայաստան։

«Մենք հետևում էինք այդ երթուղուն՝ այն հետևում էր Ռոստովից և Մոզդոկից: Մեր վրացի ընկերներին խնդրեցինք փակել օդային տարածքը, ինչը նրանք արեցին։ Միաժամանակ նրանց խնդրել ենք կանխել Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան զենքի տեղափոխումը։ Նրանք փակեցին նաև ցամաքային սահմանները։ Մենք նամակ ենք ուղարկել Կասպից ծովի ափամերձ երկրներին՝ արգելելու Հայաստանի համար զենք տեղափոխող ռուսական բեռնատար ինքնաթիռներին թռիչքները իրենց տարածքներով։ Այս առիթով դիմեցինք Ղազախստանին, Թուրքմենստանին և Իրանին։ Բայց, ցավոք, այդ տարածքներն օգտագործվել են Հայաստան զենք տեղափոխելու համար»,- ասել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս