Իլհամ Ալիև. Մենք օտար հողերի վրա աչք չունենք, բայց մեր մի թիզն էլ չենք տա
  Իլհամ Ալիև.  Մենք օտար հողերի վրա աչք չունենք, բայց մեր մի թիզն էլ չենք տա
17:42     22 04 2022    
Ապրիլի 22-ին Շուշայում իր աշխատանքն է սկսել աշխարհի ադրբեջանցիների V համագումարը։

Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն՝ միջոցառմանը ելույթով հանդես է եկել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Հայաստանի նոր ղեկավարությունը մեզ վախեցրել է նոր պատերազմով, հերթական օկուպացիայով։ Բայց ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ Մինսկի Խումբը դա չդատապարտեցին։ Բնական է, դա բորբոքեց օկուպանտներին։ Բայց մենք նրանց ջախջախեցինք 44 օրվա մեջ, Հայաստանը ծնկի եկավ։ Եվ այսօր Հայաստանը բողոքում է Ադրբեջանից, որտեղ հնարավոր է։ Մենք օտար հողերի վրա աչք չենք դնում, բայց և մեր մի թիզն էլ չենք տա»,- իր ելույթում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք պատերազմի ժամանակ մեզ ըստ արժանավույն ենք պահել, և այժմ էլ նույնպես ըստ արժանավույն ենք պահում մեզ։ Մեզ ասում էին, որ Ադրբեջանը չի կարող հաղթել այդ պատերազմում, չէ որ Հայաստանը այդ 30 տարիների ընթացքում կառուցել էր պաշտպանական գիծ և ամրություններ, մենք մեծ կորուստներ ունեցանք, Ղարաբաղի ռելևֆը բարդ է։ Բայց նրանք մոռացել էին մեր ժողովրդի ոգու մասին։ Այո, կային պաշտպանական 5-6 գոտիներ, տարածաշրջանի բարդ աշխարհագրություն, բայց մենք հասանք հաղթանակի։ Եվ այսօր Շուշա ժամանող յուրաքանչյուր մարդ տեսնում է, որ այն ադրբեջանական քաղաք է։ Եթե դուք Շուշա գայիք պատերազմից անմիջապես հետո, այստեղ շուրջը կտեսնեիք ավերակներ։ Բայց այժմ Շուշան վերականգնվում է։ Հայերի ժամանակ այստեղ ապրում էր 1800 մարդ, մեծամասնությամբ զինվորականներ էին, ամեն ինչ ավերված էր, մզկիթները պղծված էին, աղբյուրները չորացած, ոչ մի նոր շենք չէր կառուցվել։

Մենք հաղթեցինք ոչ միայն օկուպանտներին, մենք հաղթել ենք ֆաշիստներին։ «Տոչկա-Ու»-ից, «Իսկենդեր-Մ»-ից, «ՍԿԱԴ»-ից խաղաղ քաղաքների ռմբակոծումները՝ սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմ։ Մենք Հարավային Կովկասը փրկեցինք ֆաշիզմից։ Բայց նա մինչև հիմա փորձում է բարձրացնել իր գլուխը, արտասահմանում ապրող հայերը փորձում են վախեցնել մեզ։

Բայց մենք ամրապնդվում ենք, ադրբեջանական բանակը բոլոր ուղղություններով ուժեղանում է, որովհետև մենք պետք է պատրաստ լինենք նրան, որպեսզի ցանկացած պահի ջարդել հայկական ֆաշիզմի գլուխը՝ և մենք պատրաստ ենք»,- շարունակել է նախագահը։

«Հետպատերազմյան ժամանակը՝ շատ զգայուն ժամանակահատված է։ Եվ մենք ըստ արժանավույն դուրս եկանք դրանից։ Առաջատար միջազգային կազմակերպությունները ընդունեցին նոր իրողությունները։ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, մյուս կազմակերպությունները։ Երբ ինձ մի քանի ամիս առաջ հարցրեցին, թե ինչ պետք է անի Մինսկի խումբը, ես պատասխանեցի. 2022 թվականին լրանում է նրա 30 տարին, նա կանցկացնի իր հոբելյանը և կանցնի թոշակի։ Ռուսաստանի և Ուկրաինայի իրադարձություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրվեց առանց հոբելյանի։ Այժմ չկա Ղարաբաղի հարցով ոչ մի Մինսկի խումբ։

Հանուն տարածաշրջանի ապագայի կա խաղաղության անհրաժեշտություն։ Մենք, ելնելով բարի կամքից, Հայաստանին առաջարկել ենք հարցի խաղաղ լուծման 5 սկզբունք։ Սա վերջին շանսն է, եթե հայկական կողմը հրաժարվի, մենք նույնպես չենք ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և հայերը պետք է գիտակցեն, թե դա ինչի կարող է հանգեցնել»,- հայտարարել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս