Տոյվո Կլաարը Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հետ քննարկել է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը
Տոյվո Կլաարը Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հետ քննարկել է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը
09:55     22 04 2022    
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հետ քննարկել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Տոյվո Կլաարը գրել է իր թվիթերյան էջում:

«Երեկ հոյակապ հանդիպում եմ ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, իսկ այսօր՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Հանդիպումների առանցքային հարցը եղել է հաղորդակցությունների ապաշրջափակումը: Հաճելի է երկու կողմում էլ տեսնել ամուր հանձնառություն»,- նշել է Կլաարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Տոյվո-Կլաար   Ադրբեջան  


Լրահոս