Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ADA համալսարանում ՄԱԿ-ի մոդել համաժողովի բացման ժամանակ։
Նա նշել է, որ սա ՄԱԿ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հերթական միջոցառումն է:
Արտգործնախարարի խոսքով՝ Ադրբեջանը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին, օգնություն է ցուցաբերել համաճարակի ժամանակ։
«Ադրբեջանը նախագահում է նաև Չմիավորման շարժումը։ Կորոնավիրուսին զուգահեռ աշխարհը բախվում է տարբեր մարտահրավերների և խնդիրների։ Այս առումով Չմիավորման շարժման շրջանակներում Ադրբեջանի բոլոր նախաձեռնություններն ու գործողությունները շատ կարևոր են», - հայտարարել է Բայրամովը: